«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներն այսօր՝ մայիսի 13-ին, իրազեկման ակցիա են իրականացնում բուհերում։

Նախաձեռնության անդամները շրջում են լսարաններով եւ ուսանողներին հորդորում՝ միանալ իրենց ակցիային։

Նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը ուսանողներին ասաց, որ իրենց սպասում է Ֆրանսիայի հրապարակում։

Լրագրողների հետ զրույցում դասախոս Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ այս պահին կուրսի 30 տոկոսն է մասնակցում դասին. «Անցած շաբաթվա ընթացքում ինքս էլ էի կողմ, որ տեղի չունենա դասապրոցեսը։ Զրուցել եմ ուսանողների հետ, հասկանալու իրենց դիրքորոշումն այս ամեն ինչի վերաբերյալ, հետո ինձ հայտնեցին, որ մարդիկ գալիս են դասին, որպեսզի դասը տեղի ունենա։ Ովքեր էլ որ դասի են ներկայանում, փաստորեն ոչ նորմալ դասի պատրաստված վիճակ է, ոչ էլ դասադուլ է։ Վերջին օրերին երիտասարդների մոտ պայքարին միանալու տրամադրություն կա, բայց այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք իրականացնել, որպեսզի այն ձեւավորված միֆերը, թե ովքեր են հրապարակում, դրա համար մենք չենք գալիս, կոտրվեն»։