Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` վստահություն հայտնելով, որ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ օրերս, փոխանցում է Reuters-ը։ 

Նրա խոսքով՝  ռազմական աջակցությունը կկենտրոնանա ծանր սպառազինության վրա, ինչպիսիք են տանկերն ու հրետանին։

«Դա կավելացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ տնտեսական պատժամիջոցներով եւ Ռուսաստանի շարունակական միջազգային մեկուսացմամբ եւ  ապատեղեկատվության հակազդմամբ»,- ասել է նա։

Բորելն ասել է, որ ինքը նաեւ լավատես է այն առնչությամբ, որ մոտ օրերս կարող է համաձայնություն ձեռք բերվել ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյի շուրջ։ «Վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք։  Մենք պետք է ազատվենք Ռուսաստանից նավթային կախվածությունից»,- ասել է նա։