Բուլղարիան հուլիսի 1-ից կկարողանա ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից։Այս մասին խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարող ենք ամբողջությամբ գազ ստանալ Ադրբեջանից հուլիսի 1-ից, այդ մատակարարումը կախված չէ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցման ավարտից»,- ասել է Պետկովը։
Նա նշել է, որ հունիսին ստորագրվել է ԱՄՆ-ից երկու լցանավերի հեղուկ գազ մատակարարելու պայմանագիր, եւ նավերի բեռնաթափման տեղ է գրանցվել։ «Ամերիկյան գազը նույնպես կմատակարարվի Բուլղարիա, ամեն ինչ համաձայնեցված է»,- հավելել է նա։

Նշենք, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա եւ Լեհաստան՝ գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։