ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս ունի, որ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ փակուղի մտած բանակցություններն Իրանի հետ կարող են հանգեցնել համաձայնագրի ստորագրման, տեղեկացրել է AP-ը։

Նրա խոսքով՝ այյս շաբաթ Թեհրան է ժամանել ԵՄ-ի բանակցողը, եւ բանակցություններն «անցել են ավելի լավ, քան սպասվում էր»։ «Բանակցությունները երկու ամսով փակուղի էին մտել այն տարաձայնությունների պատճառով, թե ինչ պետք արվի ԻՀՊԿ-ի հետ»,- ասել է Բորելը։

«Այդ հարցերը չեն կարող լուծվել միանգամից, բայց, այսպես ասենք, բանակցությունները արգելակված վիճակից դուրս են եկել»,- ավելացրել է նա։ «Ինչը նշանակում է, որ համաձայնության հասնելու հեռանկար կա»։

ԵՄ-ի դեսպան Էնրիկե Մորան ուրբաթ հայտարարել է, որ իրեն գործընկերների հետ միասին կարճ ժամանակով պահել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ Թեհրանից Բրյուսել մեկնելիս, խախտելով դիվանագիտական կանոնները։