Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն աջակցում է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ֆինանսավորմանը՝ առգրավված ռուսական պետական ​​գույքի հաշվին։ Այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում։

«Ռուսական ակտիվների դեպքում իմ արդարության զգացումը խոսում է դրա օգտին»,- ասել է նա՝ հավելելով, որ այդպիսի գործողությունների իրավական հիմքերը դեռ պետք է հստակեցվեն։ «Մասնավոր ակտիվների դեպքում դա կլինի օտարումը։ Մեր սահմանադրական պետությունում խոչընդոտները մեծ են»,- ասել է նա։