Թուրքիան հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նրա խոսքով՝  Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հնարավոր անդամակցության հետ, սակայն հակված չէ այդ հարցում դրական կարծիքի։ «Մենք դրական կարծիք չունենք։ Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան»,- ասել է Էրդողանը լրագրողներին, հայտնում է Daily Sabah-ը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին Ֆինլանդիան եւ Շվեդիան կդիմեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։