Գերմանիան դիտարկում է Ուկրաինային IRIS-T SLM միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։

Գերմանական Bild օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ Գերմանիայի կաբինետի Անվտանգության խորհուրդը քննարկում է այդ հարցը, և IRIS-T SLM համակարգերը, որոնք արտադրվում են Diehl Defense մասնավոր գերմանական զենք արտադրող ընկերության կողմից, կարող են տեղակայվել Ուկրաինայում նոյեմբերից:

Ըստ Bild-ի՝ Ուկրաինան շահագրգռված է 10 IRIS-T SLM համակարգ ստանալու հարցում։  
Ուկրաինացի զինվորների ուսուցումը կարող է սկսվել այն ժամանակ, երբ Գերմանիայի կառավարությունը հաստատի ծրագիրը: