Ղազախական «FlyArystan» ավիաընկերությունը տեղեկացնում է Ալմաթի-Երևան իր նոր ուղղության բացման մասին:

Թռիչքները դեպի Երևան և հակառակ ուղղությամբ կիրականացվեն շաբաթը երկու անգամ:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին: Թռիչքները դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ իրականացվելու են հունիսի 2-ից՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ «Airbus A320» հարմարավետ ինքնաթիռներով», - ասված է ավիաընկերության հաղորդագրությունում: