Նիդեռլանդները ներկա պահին սառեցրել է, ընդհանուր առմամբ, 640 միլիոն եվրոյի ռուսական եւ բելառուսական ակտիվները: Այս մասին ասվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների իրականացման վերահսկման հարցերով համակարգող Ստեֆ Բլոկի ուրբաթօրյա ամփոփիչ զեկույցի մեջ:

«Ընդհանուր առմամբ, սառեցվել են 640 մլն եվրոյի ակտիվներ»,- ասվում է փաստաթղթում: Բացի այդ, 425 մլն եվրոյի ֆինանսական գործարքներ են արգելափակվել, ինչպես նաեւ 6 ինքնաթիռ ու 24 նավ չեն կարող փոխանցվել սեփականատերերին, քանի որ դրանք պատժամիջոցների տակ են հայտնվել:

Մաքսային մարմիններն ավելի քան 34 000 կոնտեյներ են ստուգել, ինչպես նաեւ 77 500 հայտարարագիր արտահանվող եւ 11300 հայտարարագիր՝ ներկրվող ապրաքների համար: