Emirates ավիաընկերությունը, որը Forbes-ի վարկածով աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից է, կսկսի վճարումներ ընդունել բիթքոինով: Այս մասին հայտնում է Arab News-ը:

Ընկերության գլխավոր տնօրեն Ադել Ահմեդ ար-Ռեդխայի խոսքով՝ ավիաընկերությունն իր կայքում կավելացնի սեփական NFT-տոկենները: Նոր համակարգի գործնական հստակ ամսաթվերը դեռեւս հայտնի չեն:

Ընկերության ներկայացուցիչը հավելել է նաեւ, որ Emirates-ը նոր աշխատակիցների պետք է վարձի՝ հավելվածներ մշակելու համար, որոնք նախատեսված են լինելու հաճախորդների պահանջներն արձանագրելու համար: