Մայիսի 13-ին, ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից, NEWS.am–ին տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն: