Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը մաքսանենգ վառելիքով նավ են առգրավեՊարսից ծոցում, հայտնում է Mehr-ը։

Հորմոզգան նահանգի գլխավոր դատավոր Մոջթաբա Գահրեմանին շաբաթ օրը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 42.000 լիտր մաքսանենգ վառելիքով նավ է առգրավվել Պարսից ծոցի ջրերում ԻՀՊԿ-ի հինգերորդ ռազմածովային գոտու հետախուզական գործողություններից հետո։  Նավի անձնակազմի չորս անդամները եւս ձերբակալվել եւ հանձնվել են նահանգի դատական ​​իշխանություններին, հավելել է նա։

Վերջերս՝ ապրիլի 24-ին, 14-ին եւ 9-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում երեք օտարերկրյա նավ էին առգրավել՝ համապատասխանաբար 200 հազար լիտր, 250 հազար լիտր եւ  220 հազար լիտր մաքսանենգ վառելիքով:

Այս միջադեպերը տեղի են ունեցել Իրանի ռազմածովային նավատորմի կողմից Պարսից ծոցով անցնող մաքսանենգ նավերի մի շարք առգրավումներից հետո, որտեղ արտադրվում եւ մատակարարվում է ամբողջ աշխարհի նավթի մեծ մասը: