Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները շաբաթ օրը հայտարարել են, որ միաձայն երկրի նախագահ են նշանակել շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանին, հաղորդում է AP-ն։

WAM պետական ​​լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի յոթ շեյխությունների կառավարիչները որոշումը կայացրել են Աբու Դաբիի Ալ Մուշրիֆ պալատում կայացած հանդիպման ժամանակ։

Նախագահ Խալիֆա իբն Զայեդ Ալ Նահայանը մահացել է 73 տարեկանում: Սա 1971 թ. անկախությունից ի վեր արդեն երրորդ անգամն է, երբ ԱՄԷ-ն նախագահ է ընտրում:

Վերջին անգամ, երբ շեյխ Խալիֆան փոխարինեց ծեյխ Մոհամեդի հորը՝ շեյխ Զայեդ իբն Սուլթան Ալ Նահայանին, 2004 թվականին էր՝ նրա մահից մեկ ամիս անց:

«Մենք շնորհավորում ենք նրան, մենք հավատարմության երդում ենք տալիս նրան, եւ մեր ժողովուրդը հավատարմության երդում է տալիս նրան»,- քվեարկությունից հետո Twitter-ում հայտարարել է Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը։