Շինծու քրեական գործի շրջանակներում մեր տանը այս պահին իրականացվում է խուզարկություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: