Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայում «Ռիզա Արտվին» օդակայանի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ «Երկրորդ ղարաբաղյան պատերազմն իրենց ընդհանուր, փառահեղ պատմությունն է», փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Պատերազմի առաջին ժամերից մինչեւ վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ է եղել, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ է եղել: Երկրորդ ղարաբաղյան պատերամզը մեր ընդհանուր, փառահեղ պատմությունն է, մենք վերջ ենք դրել 30-ամյա օկուպացիային: Մեծարգո նախագահի՝ իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է» խոսքը, որը նա ասել էր պատերազմի առաջին օրը, շատերի համար լուրջ ազդակ էր: Մինչեւ պատերազմի վերջին րոպեն, քանի դեռ Շուշիում չէր բարձրացվել ադրբեջանական դրոշը, Թուրքիան աջակցում էր մեզ, մեր հենարանն է եղել: Ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ եղբայրությունը»,- հայտարարել է Ալիեւը: