Թրեւոր անունով տղամարդը, որն իր համար գնել է Mustang Shelby GT500 մոդելի մեքենան, որի հիմնական գույնը Brittany Blue «մետալիկ» կապույտն է, որոշել է ուրախացնել իր փոքրիկ որդուն, որին դուր էր եկել սպորտային մեքենան, գրում է Motor-ը:

Հանրահայտ ավտոարտադրողի Power Wheels խաղալիք մեքենաների շարքում կա նաեւ ժամանակից Ford Mustang մոդելը, որն էլ ընտանիքի հայրը գնել է երեխայի համար:

Սակայն իրական մեքենայի հետ առավելագույն նմանություն ստանալու համար այն թյունինգի են ենթարկել: Մանկական էլեկտրամեքենան համալրվել է Mustang Shelby GT500-ի անվահեծերով, թափքին արվող ֆիրմային գրություններով եւ օձի տեսքով տարբերանշանով: