Միլիարդատեր, գործարար, Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter սոցցանցի օգտատերերին նախազգուշացրել է, որ նրանց «մանիպուլյացիայի են ենթարկում» եւ խորհուրդ է տվել անջատել սոցցանցի լրահոսի ալգորիթմային գործառույթը:  

Մասկը, որը ներկա պահին գտնվում է Twitter-ը գնելու գործընթացում, ընդգծել է, որ սոցցանցը ներկա պահին լրահոսի երկու տարբերակ է առաջարկում, որոնք հայտնի են որպես «Վերջին թվիթներ» եւ «Գլխավոր»: Վերջինների դեպքում ակտիվանում է Twitter-ի ալգորիթմը, մինչդեռ առաջինների դեպքում ցուցադրվում են այն էջերի թվիթները, որոնց օգտատերը հետեւում է:

Մասկն օգտատերերին խորհուրդ է տվել անհապաղ անցնել «Վերջին թվիթներին»: