Մայիսի 15-ին, ժամը 21։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 3-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում բախվել են «GAZel» (վարորդ՝ Մ․ Դ․) և «Volkswagen Golf 4»  (վարորդ՝ Խ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:37-ին: Այրվել են «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը․ փրկարարները փակել են «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: