«Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցներ: Ավտոերթի մասնակիցնեի եւ ոստիկանության աշխատակցի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Ավտոերթի մասնակիցներն են փակեցին հանդիպակաց երթեւեկությունը:

«Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում,»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանության աշխատակիցն արձագանքեց. «Դու մի որոշի՝ ես ինչ աշխատանք եմ իրականացնում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմացը վթար կա, դրա համար են փակել, որոշ ամանակ անց երթը շարունակվեց:

Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ  նա տեղեկացրել էր ժամը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները:

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց

3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ

5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)

Հիշեցնենք, որ շաբաթ եւ կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել: