Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին, գրում է Yeni Safak-ը։

«Դեռ պահպանվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը, Եվրոպայում շարունակվում են այլընտրանքային գազի որոնումները։ Որպես տարբերակ դիտարկվում է իսրայելական գազը»,-գրում է թերթը։

Թերթը նաեւ նշում է, որ նոր հորատիչ նավը, որն ուղեւորվել է Հարավային Կորեայից մարտի 7-ին, ուղղորդվում է դեպի Թունիս։ 74-օրյա ուղեւորությունը կավարտվի, երբ մայիսի 19-ին ժամանի Թուրքիա։