Հարավային Կորեայում ուղղաթիռ է ընկել, հաղորդում է Yonhap-ը։

Գործակալության տվյալներով՝ Sikorsky S-61N ուղղաթիռը կործանվել է Կորեական թերակղզու հարավային ափին Կոչժե քաղաքի մոտ ժամը 09։00-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ անձնակազմի երեք անդամներ լուրջ վնասվածքներ են ստացել։

Փրկարարները փորձում են փրկել տուժածներին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։