Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու իմաստ չկա, եթե Արեւմուտքի երկրներն իսկապես ուզում են, որ նա գիտակցի իր մեկուսացումը։ Այս մասին Կալասն ասել է  Euractiv-ի հետ զրույցում։

«Կարծում եմ, որ եթե շարունակում են զանգել, նա չի հասկանա, որ մեկուսացված է։ Իմաստ չկա զրուցել Պուտինի հետ»,-ասել է նա։