Հայաստանում մայիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 17 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422917-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 8934 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3078174 է:

Փաստացի այս պահին բուժվում է 539 պացիենտ, նվազել է 5-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412071 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 21 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8623 է: