Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի F-16-ի գնման Անկարայի հարցումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի շարք կոնկրետ, դրական քայլեր է ձեռնարկել՝ առաջ շարժվելու համար։ Այժմ հարցը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, եւ մենք հուսով ենք, որ այն հավանություն կստանա։ Այս հարցի կարգավորումը կամրապնդի Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը այս դժվարին ժամանակահատվածում։ Քայլեր են ձեռնարկվում նաեւ հետագա համագործակցության եւ փոխըմբռնման վրա հիմնված»,-ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում։