Ինչո՞վ է տարբերվում  75-ամյա Գեորգի Արիստակեսյանի դեմ բռնությունը Շուշիում հայ տարեց մարդու դեմ թշնամու գործողությունից։ Ոչնչով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Այսօր ոստիկանությունը բռնություն է կիրառում իր հայերնակիցների նկատմամբ, որոնք 60-ն անց են։

«Ինչո՞ւ չեն ասում՝ «ասֆալտին փռել այդ ոստիկաններին»։ Նման ոստիկանները պետք է ձերբակալվեն»,-ասաց Վարդեւանյանը։