ՀԱՊԿ առաջնորդները ռազմական փոխգործակցության մասին հայտարարություն կընդունեն։ Այս մասին կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը։

«Այսօր մենք կստորագրենք համատեղ հայտարարություն։ Կվերահաստատվի մեր պետությունների վճռականությունը՝ հետագայում ևս գործընկերային փոխգործակցություն պահպանել տարբեր ուղղություններով, ավելացնել միջազգային հարթակում համակարգվող գործողությունները»,-ասել է Պուտինը։