ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ։  

ՌԴ նախագահը նման առաջարկ է արել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:

«Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ: Մեր կարծիքով տեղին եւ ճիշտ կլիներ, եւ դա մենք կքննարկենք, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- ասել է Պուտինը: