ՀԱՊԿ երկրները միջազգային հարթակներում պետք է հանդես գան միասնական ճակատով։ Այս մասին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության հետ կապված կարող եմ ասել, որ հաճախ քվեարկությունը սինքրոն չի լինում։ Սակայն դա նոր հարց չէ։ Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը։ Մենք աշխատանքային կարգով այդ հարցը քննարկել են, եւ ես կարծում եմ, որ այդ հարցը հետագա քննարկման կարիք ունի»,-ասել է նա։