Անգլո-հոլանդական Shell ընկերության լցակայանները սկսում են փակվել։ Shell-ը հայտարարել է ռուսական բոլոր ածխաջրածիններից աստիճանաբար հրաժարվելու իր մտադրության մասին եւ համաձայնագիր է կնքել իր իրացման բիզնեսը ԼՈՒԿՕՅԼ-ին վաճառելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Գազալցակայաններում տեղադրվել է ծանուցում մայիսի 15-ից վառելիքի բաշխման սարքերի ժամանակավոր փակման եւ 2022 թվականի մայիսի 20-ից Shell ClubSmart հավատարմության ծրագրի դադարեցման մասին։ Դրա մասնակիցները հնարավորություն են ունեցել միավորներ կուտակել մինչեւ մայիսի 13-ը ներառյալ, իսկ միավորները կարելի է օգտագործել մինչեւ մայիսի 20-ը։ Մայիսի 20-ից հետո կուտակված միավորները դուրս գրելն անհնար կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Shell-ը հաստատել է, որ ԼՈՒԿՕՅԼ-ի հետ գործարքի շրջանակում ընդգրկված կայաններում վառելիքի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է, մինչդեռ խանութներն ու սրճարաններն առայժմ շարունակում են աշխատել»։

Ենթադրվում է, որ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մայիսի կեսերին՝ օպերացիոն համակարգերի վաճառքի եւ տարանցման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար։ Միաժամանակ, գործարքի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում ԼՈՒԿՕՅԼ-ը պետք է ռեբրենդավորի լցակայանները։

«Այս գործարքի շրջանակներում Shell Oil ՍՊԸ-ի ավելի քան 350 աշխատակիցներ կպահպանեն իրենց աշխատանքային հարաբերությունները նոր սեփականատիրոջ հետ»,- ասել է Հայբերտ Վիգեւենոն՝ Shell-ի downstream հատվածի տնօրենը: