Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն մայիսի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է BelTA-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը։

«Այցի նպատակը կոնկրետ եւ գործնական է:  Հնարավորություններ պետք է փնտրել՝ առեւտուրը մեծացնելու համար: Այսօր անհրաժեշտ է իրավիճակի իրական պատկեր ստանալ»,-ասել է Ռոման Գոլովչենկոն։

Երկօրյա ծրագիրը ներառում է հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, այցելություններ Գյանջայի ավտոմոբիլային գործարան, Caspian Agro եւ Inter Food միջազգային ցուցահանդեսներ, ինչպես նաեւ Իգլիմ արտադրական ձեռնարկություն։

Բացի այդ, այցի շրջանակներում նախատեսվում է Բելառուսի եւ Ադրբեջանի գործարար շրջանակների գործնական հանդիպում։