ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է Ուկրաինայում հատուկ գործողությանը Կազմակերպության մասնակցության հնարավորության հարցը։

«Հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի որեւէ մասնակցության կամ ներգրավման հարց չի բարձրացվել եւ չի քննարկվել»,- ասել է նա։

Նշենք, որ ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված է նաեւ Հայաստանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի վերջից ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում։