ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է դաշինքին անդամակցելու համար հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի որոշումը։ Այս մասին Սթոլթենբերգը հայտնել է Twitter-ում։

Նշենք, որ Անկարան դեմ է արտահայտվել դաշինքին այս երկու երկրների անդամակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է նրանց «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու մեջ եւ ափսոսանք հայտնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Նա հայտարարել է, որ Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը։