«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ոստիկանները բերման են ենթարկել։

«Բռնեցին ստոր ձևով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։

Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ» , - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։