Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին ոստիկանություն Նոր Նորքի բաժնի մոտ անհամաչափ ուժ են կիրառել:

Ոստիկանության մեքենայից դուրս են բերել երիտասարդներին եւ ուժ կիրառել: «Մի խփեք, մի արեք»,-բացականչում էր երիտասարդներից մեկը:

Կարմիրբերետավորներից մեկը, ով ներկայանում է սերժանտ Շահինյան, գետնին էր տապալել երիտասարդներից մեկին եւ միայն ընկերների օգնության գալուց հետո բարձրացնում են երիտասարդին եւ մտնում ոստիկանության բաժին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։