Իսպանիան ցանկանում է կրկնապատկել ռազմական ծախսերը մինչեւ 2030 թվականը, որպեսզի այն հասցնի ՀՆԱ-ի 2 տոկոսի, գրում է El Pais-ը:

Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ խոստացել է, որ երկիրը կհասնի այդ նպատակին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ երբ դա կարող է տեղի ունենալ։ 

Ըստ կառավարության հաշվարկների՝ նպատակին կհասնեն ոչ ուշ, քան 2030 թվականը, թեեւ դա կարող է լինել ավելի վաղ՝ 2028 կամ 2029 թվականներին՝ կախված ՀՆԱ-ի դինամիկայից։ 

Անցյալ տարի Իսպանիայի պաշտպանական ծախսերը կազմել են 12,2 միլիարդ եվրո կամ ՀՆԱ-ի 1 տոկոսից մի փոքր ավելին: