Երեքշաբթի առավոտյան Տրիպոլիում զինված բախումներ են սկսվել երկրի Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակված նոր կառավարության ղեկավար Ֆաթհի Բաշագի ժամանումից հետո, հաղորդում է Al-Hadath հեռուստաալիքը

Բաշագի նկատմամբ լոյալ ջոկատների եւ Աբդել Համիդ Դբեյբայի Ազգային միասնության կառավարությանն աջակցող կազմավորումների միջեւ փոխհրաձգություններ են տեղի ունենում տարբեր տեսակի զենքերի, այդ թվում՝ ծանր գնդացիրների կիրառմամբ։ Վերջինս հրաժարվում է հրաժարական տալ՝ պնդելով, որ կառավարման ղեկը կհանձնի միայն ընտրված իշխանություններին։

Ըստ ստացվող տեղեկությունների՝ փոխհրաձգությունները տեղափոխվել են քաղաքի կենտրոնական հատված։ Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ հաղո