Աֆղանստանում թալիբները ցրել են մի շարք մարմիններ, այդ թվում՝ խորհրդարանը։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի փոխվարչապետը։

Տեղական Khaama Press գործակալության փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել թալիբների շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ահունդզադայի հրամանով, փաստաթուղթը ստորագրվել է նաեւ պաշտոնակատարի կողմից։ 

Ինչպես նշում է գործակալությունը, թալիբների կառավարությունը միաժամանակ որոշել է երկու շաբաթվա ընթացքում ապահովել խորհրդարանի պալատների քարտուղարությունների գործունեության պաշտպանությունը նոր ձեւաչափով։