Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մայիսի 17-ի առավոտյան ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտը, տեղեկացրել է SVT-ն։

«Սա մեծ, լուրջ իրողություն է, եւ դա, ըստ մեզ, ամենից շատ է հարմար Շվեդիային»,- ասել է Լինդեն։

Մայիսի 15-ին Շվեդիան եւ Ֆինլանդիան պաշտոնապես որոշում են կայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին։ Նրանք իրենց որոշումը բացատրել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությամբ։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ասել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը կներկայացնի խորհրդարանում լսումներից հետո։