Իրանը ցանկանում է վերսկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդական ջանքերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ 

«Մենք կկարողանանք նպաստել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության կարգավորմանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունն Աստծո կամոք կսկսի իր ջանքերի նոր փուլը»,-ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ երկու կողմերն էլ ընդունում եւ լրջորեն են վերաբերվում իրանական միջնորդությանը։