Ես այսօրվա դատական նիստի վերաբերյալ դատարանից ծանուցագիր չեմ ստացել, ոչ բանավոր եմ ծանուցվել, ոչ բանավոր. Ես այդ մասին տեղեկացվել եմ ժամը 10-ին, երբ նիստը նշանակված է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակիցա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին հայտնեց  զինվորական դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը: Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Իհարկե, մենք կպարզենք պատճառը, թե ինչու ծանուցագիրը պատշաճ ժամանակին չի հասել: Ես նաեւ տեղեկացվել եմ, որ դատական նիստը հետաձգվել է վաղը չէ մյուս օրը, ես անձամբ գալու եմ եւ նիստին մասնակցեմ:

Ծոնղներից շատերը մեզ ճանաչում են, մենք մշտապես կազմակերպում ենք ընդունելություններ»,-ասաց նա:

Դատախազ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս քրեական գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ մայիսի 4-ին վարույթ է ընունվել ՔԿ զինվորական քնմնչական գլխավոր վարչությունում. «Այդ ժամանակվանից հսկողությունն իրականացվում է զինվորական դատախազության կողմից: Այս գործով ձեւավորված է դատախազական խումբ, որը գլխավորում է զինդատախազի տեղակալ պարոն Հակոբյանը»,-ասաց նա:

Ազգային հերոս Արգիշտի Տոնոյանի մայրը՝ Կարին Տոնոյանն էլ ասաց. «Մենք քննությանը չենք մասնակցելու 308-րդ հոդվածով, մենք պահանջում ենք, որ հոդվածը փոխվի, 299 հոդվածով գործ հարուցվի եւ զինդատախազությունը սրանով չպըի զբաղվի: Սա ԱԱԾ-ի տիրույթում է, ԱԱԾ-ն էլ պետք է զբաղվի»:

Նշենք, որ նրանք պահանջում են Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել, սակայն նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։

Կարին Տոնոյանը հայտնեց՝ այսօր Ֆրանսիայի հրապարակում բոլոր ծնողներով կխնդրենք իրենց տրամադրել այնտեղի բեմահարթակը, որպեսզի իրենց պահանջը ներկայացնեն ամբողջ հանրապետությանը։ «Մենք մերժում ենք, որ գործի քննությունը շարունակի Զինվորական դատախազությունը, թող տեղափոխեն ԱԱԾ, սա ԱԱԾ-ի գործն է»,- ասաց նա՝ դիմելով զինդատախազ Արշակ Մարտիրոսյանին։

Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։