Քրեակատարողական օրենսգքրում նախատեսվում է կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնց ընդունման դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեին կպատվիրակվի բացառապես բարձրաստիճան կամ այլ պաշտոնյաների կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի ուսումնասիրման լիազորությունը։ Համապատասխան օրինագծին մայիսի 17-ին դրական եզրակացություն է տրվել խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նման գործերը՝ այլ քաղաքացիների մասնակցությամբ, կփոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտե։