Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Գաֆարովան իր բոլոր իմաստներով լայն հրավերն արել է Բաքվում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի III գլխավոր համաժողովին:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը, որը կբացվի ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր մասը կդառնա. «Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր երկրները նույնպես կկարողանան օգտվել այդ նոր միջանցքից»։

Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի մասին է, որն Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են իրենց ձեռքն առնել։ Գաֆարովայի քայլերը մկան մասին հայկական ասացվածքի լամենաակնառու օրինակն են, որը չի տեղավորվում բնի մեջ, բայց իր հետեւից ավել է քարշ տալիս։