ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Սպիտակ տանը կհյուրընկալի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի առաջնորդներին՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց դիմումները, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ջո Բայդենը, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը եւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն կքննարկեն եվրոպական անվտանգությունը եւ սերտ գործընկերության ամրապնդումը։