Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովում նախագահությունը Պակիստանից անցել է Ադրբեջանին։ Այս որոշումն ընդունվել է այսօր Բաքվում՝ վեհաժողովի երրորդ ընդհանուր համաժողովում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջոցառմանը մասնակցում են ՏՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները։

ՏՀԿ-ն, որպես տարածաշրջանային կազմակերպություն, ստեղծվել է Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից՝ 1977 թվականին։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կազմակերպության մեջ մտան նաեւ Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, ինչպես նաեւ Աֆղանստանը։