Երկիրն իրականում պրոբլեմների մեջ է. յուրաքանչյուր պահի կարող են նոր ոտնձգություններ լինել  Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակում ասում են, թե Նիկոլն օրական երկու-երեք անգամ է զանգում ու հետաքրքրվում ՊՆ կամ ԶՈւ ԳՇ գործերով:  Իսկ օրական բազմաթիվ անգամներ` ոստիկանության գործերով է հետաքրքրված: Նրա համար իր անփառունակ ու դավադիր աթոռն ավելի կարևոր է, քան պետության պաշտպանունակությունն ու ժողովրդի անվտանգությունը:

Հ.Գ. ինքը` Նիկոլը երկրի անվտանգության մակարդակը դարձրել է զրո, իսկ իր փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում գնացեք սահման: Խենթի երկիր է դարձել:

Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվենք այն կապիտուլյանտների հետ, ովքեր Երևանի կաբինետներից են ցանկանում հրաժարվել Արցախից, իսկ Սյունիքը`  թուրքերի ոտատակ դարձնել»։