Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը այս շաբաթվա վերջին առաջին անգամ կվերադառնա իր երկիր՝ 2020 թվականի օգոստոսին սկանդալի պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց հետո, հայտնում է Reuters-ը։

84-ամյա Խուան Կառլոսը մարտին ասել էր, որ ապրում է ԱՄԷ-ում, թեեւ հաճախ է այցելել Իսպանիա այն բանից հետո, երբ իսպանացի եւ շվեյցարացի դատախազները դադարեցրել են ենթադրյալ խարդախության վերաբերյալ հետաքննությունների շարքը:

Ժամանակին ժողովրդավարությանն Իսպանիայի անցման մեջ իր դերի համար հարգված Խուան Կառլոսը հրաժարվել է գահից 2014-ին մի շարք սկանդալներից հետո, որոնց թվում էր Դանիայի քաղաքացի Կորիննա Սայն-Վիտգենշտեյն Սայնի հետ սիրավեպը: Այժմ դա բեռ են համարում նրա որդու՝ թագավոր Ֆելիպեի համար:

Խուան Կառլոսը կարող է դատարանի առաջ կանգնել Մեծ Բրիտանիայում՝ նախկին սիրուհու կողմից իր դեմ հարուցված՝ ոտնձգությունների գործով:

Նախկին արքան այս հանգստյան օրերին կայցելի Գալիսիայի հյուսիսային շրջանի Սանսենսոյի քաղաքապետարան՝ մասնակցելու ռեգատային, պետական հեռուստատեսությանն ասել է Սանսենսոյի քաղաքապետ Թելմո Մարտինը։ «Գրեթե երկու տարվա բացակայությունից հետո մենք հնարավորություն կունենանք ցույց տալ նրան մեր կապվածությունը իրեն»,- ասել է Մարտինը: