Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Կուբայի դեմ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն «ցեղասպանության քաղաքականություն» է անվանել, հայտնում է Reuters-ը։

Լոպես Օբրադորը, որը բազմիցս Միացյալ Նահանգներին կոչ է արել վերացնել էմբարգոն, մայիսին ավելի վաղ ասել էր, որ չի մասնակցի հաջորդ ամիս ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Ամերիկայի գագաթաժողովին, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չհրավիրվեն:

Ելույթ ունենալով կառավարության հերթական մամուլի ասուլիսում՝ Լոպես Օբրադորն ասել է, որ Միացյալ Նահանգները «վատ է ներկայանումի» այն առումով, թե ինչպես է վերաբերվում Կուբայի հետ, եւ Վաշինգտոնին կոչ է արել վերացնել էմբարգոն: «Սա ցեղասպանության քաղաքականություն է»,- ասել է Լոպես Օբրադորը։

Այնուամենայնիվ, նա ողջունել է ԱՄՆ կառավարության քայլերը, որոնք կթուլացնեն Թրամփի ժամանակաշրջանի որոշ սահմանափակումներ կղզում եւ կմեծացնեն կուբացիների համար ԱՄՆ վիզաների մշակումը: