Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

Չավուշօղլուն մայիսի 18-ին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Բլինքենի հետ։ Այս մեխանիզմը գործարկվել է՝ կողմերի  տարաձայնությունները հաղթահարելու եւ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու նպատակով։ 

Anadolu-ի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն եւ Բլինքենը կքննարկեն տնտեսական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ահաբեկչության դեմ պայքարը, գործընկերությունը պաշտպանական ոլորտում, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային օրակարգի հիմնական ասպեկտների շուրջ։

ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ աջակցում է Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։