Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գլխավորած անհնազանդության ակցիայի մասնակիցներին:

Ցուցարարները չէին համաձայնում կամավոր մտնել ոստիկանական մեքենան. Նրանցից մեկին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն ընկավ գետնին: Ցուցարարը եւս ընկավ գետնին. «Խի՞ ես ծնկով խփում»,-բղավում էր նա:

Կարմիրբերետավորներին հաջողվեց բացել փողոցը՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։