Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակվել է կարգադրություն, որի համաձայն՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանից օգտվելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։

Մինչ այդ Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր ապացուցել, որ ուղեւորության նպատակը ուսուցումն է, աշխատանքը, բուժումը կամ այլ ծանրակշիռ պատճառներ։

Այս եւ այլ երկրների համար սահմանափակումները մտցվել էին կառավարության 2020թ. մարտի 27-ի № 763-р կարգադրությամբ, որով կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում էր շարժը ավտոմեքենաների, երկաթուղու հետիոտն եւ այլ անցակետերում։

Նոր փաստաթղթի համաձայն՝ Վրաստան, ինչպես նաեւ ԴԺՀ եւ ԼԺՀ մտնելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։ Մինչ այդ սահմանափակումները հանվել էին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոնղոլիայի, Ղազախստանի եւ Չինաստանի համար։